ԱՄՆ ավիաընկերություններն ավելի քան 5 հազար ավիաչվերթ են չեղարկել վատ եղանակի պատճառով. CNBC

Ձյան առատ տեղումներն ու ձնաբքերը հանգեցրել են հազարավոր ավիաչվերթների չեղարկման և հետաձգման ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է CNBC լրատվամիջոցից:

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 21-ից մինչև 23-ը վատ եղանակի պատճառով ավիափոխադրողները չեղարկել են ավելի քան 5 հազար չվերթ, իսկ 16 հազար չվերթ հետաձգվել է:

Դեկտեմբերի 22-ին ամենից խիստ տուժել են Չիկագոյի 2 միջազգային օդանավակայանները և Դենվերի միջազգային օդանավակայանը: Իսկ այսօր ամենամեծ խաթարումները սպասվում են Նյու Յորքի, Դետրոյթի և Չիկագոյի օդանավակայաններում:

Դեկտեմբերի 21-ին եղանակային պայմանների պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել է բոլոր չվերթերի 2%-ը, իսկ թռիչքների 30%-ը հետաձգվել է միջինը 47 րոպեով:

Կաթոլիկ Սուրբ ծննդյանը նախորդող վերջին շաբաթն ամենածանրաբեռնվածներից մեկն է ուղևորահոսքի առումով, քանի որ շատ ամերիկացիներ փորձում են մեկնել հարազատների մոտ՝ տոները միասին անցկացնելու: Ինչպես հաղորդում Է CNN-ը, ԱՄՆ-ի շատ շրջաններում սպասվում են ռեկորդային սառնամանիքներ ու ձնաբքեր, ինչի պատճառով մի շարք նահանգներ արդեն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել։

Օրինակ՝ արտակարգ դրության մասին են հայտարարել Ջորջիայի, Կենտուկիի, Նյու Յորքի, Օկլահոմայի, Հյուսիսային  Կարոլինայի, Հարավային Դակոտայի նահանգապետերը, իսկ մյուս նահանգների ղեկավարները հայտարարել են փրկարար ծառայությունները և Ազգային գվարդիայի զորքերը բարձր պատրաստության վիճակի բերելու մասին՝ տարերքը հաղթահարելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սևանա լճից դուրս է բերվել 17 ապօրինի ձկնորսական ցանց

Հաջորդը

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ճանաչվածությամբ երկրորդ տեղում է. Ալեքսեյ Օվերչուկ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը

Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։ Ադրբեջանը շարունակում է փակ…
Դիտել

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել

Գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին  հայտարարության վերաբերյալ:…
Դիտել

Հայաստանը, թերեւս, բացառիկ երկիր է կանանց մեկամսյակի գոյության իմաստով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ կանայք՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share