ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես դադարեցնել բենզինի վաճառքից հարկերի գանձումը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրն ասել է, թե քննարկում է բենզինի հարկի հետ կապված ժամանակավոր դադար հաստատելու հարցը, որը ամերիկացիների համար հավանաբար կնշանակի մոտ հինգ սենթի խնայողություն յուրաքանչյուր մեկ լիտրի դիմաց։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Լրագրողի հարցին, թե նախագահը մտածում է արդյոք գազի դաշնային հարկի դադարի մասին, Բայդենը տվել է դրական պատասխան. «Այո, ես դիտարկում եմ դա»:

Իսկ, թե որքան շուտ կարող են ամերիկացիները դա ակնկալել, ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե հույս ունի, որ այն տեղի կունենա մինչեւ այս շաբաթվա վերջ:

Բայդենն ասել է նաև, որ իր թիմը պատրաստվում է այս շաբաթ հանդիպում ունենալ խոշոր նավթային ընկերությունների գործադիր տնօրենների հետ՝ լսելու բացատրություններ այն մասին, թե ինչպես են նրանք արդարացնում առաջին եռամսյակի ընթացքում 35 միլիարդ դոլար վաստակելու փաստը:

Բայդենի խոսքով, խնդիրներից մեկն այն է, որ նավթային ընկերությունները կրճատել են վերամշակման ծավալները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը Ուկրաինայում

Հաջորդը

«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ,…
Դիտել

Արմեն Սարգսյանը՝ Մարտի 1-ի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի…
Դիտել

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ Ռոնալդուով

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: Պորտուգալացին ամենայն հավանականությամբ, կհեռանա իր ներկայիս ակումբից ձմեռային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share