Այս իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլև սխալ ռելսերով է տանում երկիրը. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ հնչեցրած պատասխաններին գրել է, որ այս իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլև սխալ ռելսերով է տանում երկիրը։

«Չնայած շատ ասելիք կա, բայց հերթով. Փաշինյանն ի պատասխան Բարձունք / Bardzunk-ի տված կարևոր հարցին, թե ինչու պատերազմից հետո հենակետերի ամրաշինական աշխատանքները հավուր պատշաճի չեն արվել, ասում է դե գեներալները քաղաքականությամբ են զբաղվել, նաև այդ պատճառով(համառոտ)։

Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային պատասխան տալ։ Պարոն վարչապետ, երբ գերիների մասին խոսում եք, ասում եք պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել, հիմա իրենց պարտականությունը չկատարած, ու կոնկրետ վերոնշյալ հարցի հետ կապված քանի՞ գերենալ կամ այլ պաշտոնյա է պատասխանատվության կանչվել հենակետային խնդիրները չվերացնելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։ Լավ, վերջիվերջո երկրի ղեկավար եք, կարո՞ղ է մի քիչ ավելի ջանք թափեք ու պատասխանատու դիրքերից խոսեք։

Ի՞նչ է նշանակում պատճառ գտնել դիրքերի վատ կահավորվածության, ամրաշինական աշխատանքների թերի լինելու համար, ախր դա հո քաղաքաշինական հարց չէ, որ ժամանակ տաք ուղղեն թերությունները։ Ախր մի անգամ այդ խայտառակող նախադասությունը (համակարգը դիմադրում է) արտաբերել եք ու կրակն ընկել, ինչպե՞ս կարելի է դասեր չքաղել սեփական սխալներից։ Այդ ո՞վ դարձան այդ պաշտոնյաները, որ զինվորի ու երկրի անվտանգության հետ խաղ են անում»,-գրել է Սանասարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ-ում հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Ռուստամ…
Դիտել

Ադրբեջանական կողմը 71 զոհ ունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին ռազմական գործողությունների ընթացքում սպանված ևս 21 զինծառայողի անուն։ Ադրբեջանական…
Դիտել

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)  առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Ալժիրում կայացած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share