Այսօր Հայաստանում հեռուստատեսության աշխատողի օրն է

ՀՀ-ում հեռուստատեսության հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 29-ը, սահմանվել է որպես հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոն:

Հեռուստատեսության աշխատակիցների կատարած գործի իրական գնահատականը տալիս է հանրությունը, հեռուստադիտողը, որի հետ կապույտ էկրանի միջոցով ամենօրյա կապի մեջ է հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության առաքելությունը հանրային մտածողության, տարբեր խնդիրների նկատմամբ հանրային, ինչպես նաև անհատական մոտեցումների ու ընկալումների ձևավորումն է, այն դաստիարակություն, մշակույթ ու կրթություն, ճաշակ ու ոճ թելադրող է։

Այստեղ աշխատում են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները, ինչպես նաև անցնում են մասնագիտական կատարելագործման ամենօրյա ճանապարհով։

Մեր պետության և հասարակության համար կարևոր նշանակություն ունի հեռուստատեսության ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի տեղեկատվական անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը:

Ուստի և շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ձեր դժվարին և պատասխանատու գործում:

Տիգրան Հակոբյան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել

Հաջորդը

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Դաշնակցությունը պիտի առերեսվի փաստի հետ. Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դաշնակցությունը պիտի առերեսվի այն փաստի…
Դիտել

Առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի ինչպես կարելի է քննարկել սահմանազատման հարցը․ Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելության հետ մեկտեղ մենք տեսնում ենք այլ խաղացողների կողմից այդ…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև ՌԴ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share