Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:

Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը.

• ԱՀԿ առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու,

• անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,

ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:

Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու:

Նշել է, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցին հարցին անդրադառնալու համար:

ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ, խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:

Անահիտ Ավանեսյանն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մակունցը հանդիպել է հանրապետական կոնգրեսականի հետ

Հաջորդը

ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը ձերբակալվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Խոստանում եմ հայ-ադրբեջանական հակամարտությանը տևական լուծման համար․ ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Ծանոթացե՛ք Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ։ Այս կարճ…
Դիտել

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանի…
Դիտել

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն մասնակցի Երևանի ավագանու առաջին նիստին

Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» և Հայկ Մարությանի` «Ազգային առաջընթաց» խմբակցությունները չեն մասնակցի վաղը կայանալիք Երևանի ավագանու առաջին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share