Անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը. Ռուստամ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի շնորհավորական ուղերձը ՀՀ մաքսային ծառայողի օրվա առթիվ.

«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը լավ առիթ է խոսելու անցնող տարիների համակարգի ձեռքբերումներից և քննարկելու առկա մարտահրավերները: Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել և կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը:

Զարգացման ճանապարհին մաքսային վարչարարության մի շարք գործընթացներ տեղափոխվել և շարունակաբար տեղափոխվելու են էլեկտրոնային հարթակներ՝ էապես դյուրացնելով պետություն-գործարար շփումները, առավելագույն հարմարավետություն ապահովելով նրանց ամենօրյա գործունեության համար, ինչպես նաև` պայքարելով կոռուպցիայի դեմ և նպաստելով մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացմանը:

Միաժամանակ, միջազգային գործընկերների հետ հաստատվել է կառուցողական և արդյունավետ երկխոսություն: Կարևոր է արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համակարգի բարեփոխումներն իրականացվում են միջազգային գործընկերների ակտիվ ներգրավմամբ` աշխարհի լավագույն փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ, ինչպես նաև՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ:
Սակայն համակարգը չպետք է սահմանափակվի առկա ձեռքբերումներով:

Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից: Այդ նպատակին է ծառայելու նոր չափանիշներին համապատասխանող մաքսային ծառայողների ընդունելության համակարգը: Խորհրդանշական է, որ կադրային լայնամասշտաբ բարեփոխումները համընկնելու են մաքսային ծառայության ստեղծման 30-ամյակին:

Նոր տարում անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը, սահմանահատման գործընթացի սահուն կազմակերպմանը և սպասարկման որակի շեշտակի բարձրացմանը՝ միաժամանակ կարևորելով իրավախախտումների դեմ պայքարը:

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, Ձեր ամենօրյա աշխատանքով Դուք իրականացնում եք չափազանց կարևոր առաքելություն՝ ապահովելով Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգությունը: Մասնագիտական բարձր որակներ ունեցող և պատասխանատու մաքսային ծառայողների ամենօրյա սրտացավ աշխատանքով կերտվելու է համակարգի գալիք տարիների պատմությունը: Համոզված եմ, որ այն լինելու է ձեռքբերումներով հագեցած:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպանության կասկածանքով զինծառայող է ձերբակալվել

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է․ «Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում…
Դիտել

Իսկ ո՞վ է ինձանից ավելի շատ խոսել բանակցային պրոցեսի մասին․ Սերժ Սարգսյան

– Ձեզ հիմա գործող իշխանությունը, պարո՛ն նախագահ, ամենաշատը մեղադրում է Ձեր նախագահության տասը տարիներին Ղարաբաղյան հարցում ամբողջը չասելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share