Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կդառնա  տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ, որպեսզի երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում:

Վարչապետը նախ ողջունեց այն գաղափարը, որ չնայած համաճարակային իրավիճակին, որոշում կայացվեց անցկացնել համաժողովը: Նա շատ կարևորեց, որ  նման հանդիպումներ, քննարկումներ, մտքերի փոխնակում տեղի ունենա:

«Հատկապես ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է  այդ տրամաբանությամբ: Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն,  ավելի մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և դրանք ավելի կանխատեսելի դաձնել մեզ համար»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքականությանը՝ նա նշեց, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի ձևով կարող է մոդելավորվել:

«Աշխարհաքաղաքականությունը շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում, և չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ուեննում: Իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի»,-ասաց նա:

Փաշինյանի կարծիքով՝ այսպիսով ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողով»-ի ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է, թե ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում: Նա  կարևորեց այն, որ միտքն այդ ուղղությամբ գեներացվի, հարցեր ձակերպվեն և պատասխաններ տրվեն:

«Հատկապես ընթացիկ և առաջիկա ժամանակաշրջանում կան հարցեր,  որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար:  Եվ դրանց պատասխանը շատ կարևոր է հենց ապագայի տեսանկյունից: Եվ այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ և ավելի լայն, գլոբալ առումով»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ, իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչն ինչո՞ւ է  տեղի ունենում, այդ պրոցեսներն, այնուամանեյնիվ, որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում:

«Հույս ունեմ, որ այդ իրարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ուենցող պրոցեսները մեզ համար ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն»,-նշեց Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք․ մահացել է 31 մարդ

Հաջորդը

Երեւանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:…
Դիտել

Կառավարությունը 400 միլիոն դրամ է հատկացնելու Սյունիքի մարզին

Կառավարությունը 400 միլիոն դրամ է նախատեսում տրամադրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ Սյունիքի մարզային ու համայնքային ենթակառուցվածքներում…
Դիտել

Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share