Ապրիլի 24-ին ՀԱԵ բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս. Պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին նվիրված սրբապատկերը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգևոր դասին և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Սնդիկի մասին» օրենքն ուժի մեջ մտավ

Հաջորդը

Երևանում կայացավ ջահերով երթը

Առնչվող նյութեր
Դիտել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովին:…
Դիտել

Թբիլիսիում նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակը

Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակին։ Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և…
Դիտել

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share