Առանց քաղաքական գնահատականի ՀԱՊԿ-ից ռազմական օգնության ընդունումը կնշանակեր հայ-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ընդունում. Փաշինյան

Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե որն է եղել Հայաստանի ակնկալիքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և ինչու է ինքը հրաժարվել Երևանում կայացած գագաթաժողովի արդյունքներով  Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրումից:

«Ի՞նչն է եղել մեր ակնկալիքը՝ ֆիքսել թե ՀՀ-ում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որովհետև սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կառուցելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը: Փաշինյանը հիշեցրել է 2021 թվականի մայիսին Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանցիների ներխուժումը Հայաստան, որի ժամանակ մարտական գործողություններ չեն եղել: Նրա խոսքով՝ ընդդիմությունը քննադատել է իրեն՝ ասելով, որ եթե հայկական բանակը չի մարտնչում, ինչո՞ւ եք ՀԱՊԿ-ից օգնություն ակնկալում:

«Հետո եկավ նոյեմբերը, երբ բանակը կռվեց, դրանից հետո եկավ սեպտեմբերի 13-ը, բանակը էլի կռվեց, ու էդ մեղադրանքը դուրս եկավ: Մենք ակնկալում ենք, որ գնահատական տրվի, թե ինչ է տեղի ունեցել, և այս կոնտեքստում շեշտվում է, որ օգնության առաջարկ է եղել, և մենք հրաժարվել ենք ինչ-որ օգնությունից: Շատ կարևոր է պարզաբանել՝ էնտեղ կա մի տող՝ ցուցաբերել ՀՀ-ին օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական: Պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում և այդ օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների կնշանակի ընդունում են ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում»,- պարզաբանեց Փաշինյանը:

 Ըստ նրա՝ առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել ՀԱՊԿ մոնիթորինգի առաքելություն, կնշանակի ֆիքսել և համակերպվել ստատուսի քվոյի հետ: Նա հիշեցրեց, որ Պրահայում հանդիպման արդյունքներով ֆիքսվել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա: Դրանից հետո նոր հնարավոր է եղել դիտորդական առաքելության գործուղում ՀՀ, քանի որ հստակ են եղել ՀՀ սահմանները:

«Էս ամեն ինչով արդյոք անվտանգային մարտահրավերները քչացե՞լ են ՀՀ-ի շուրջ, ո՛չ, չեն քչացել, հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են, բայց մեր գնահատականներն այն  են, որ այս փաստաթղթերը եղածով ընդունելու պարագայում չէին նվազելու, ընդհակառակը՝ շարունակելու էին աճել»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի

Հաջորդը

Երկրաշարժ Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք. ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ

Առնչվող նյութեր
Դիտել

Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու․ Արտակ Բեգլարյան

Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն, այս մասին հայտարարել է Արցախի…
Դիտել

ՀԾԿՀ պարզաբանումը բնական գազի սակագների վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի…
Դիտել

«Ռոմա»-ն հաղթեց դերբիում՝ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում մրցել է «Լացիո»-ի հետ: Հռոմեական դերբիում հաղթեց «Ռոմա»-ն: Հանդիպման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share