Առաջիկայում բենզինի հայկական շուկայում նոր խաղացող կլինի

Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգայնն այսօր ամփոփել է 2021 թվականի արդյունքները: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականին հակամրցակցային համաձայնության երկու գործ է քննել, գերիշխող դիրքի չարաշահումների 15 վարույթ է ուսումնասիրել, համակենտորանցման հայտարարագրումների վարույթների քանակն է աճել, իսկ գործերի գերակշիռ մասը կազմել են անբարեխիճ մրցակցային դրսեւորումների վարույթները: Դրանք եղել են 78-ը:  

«Այս պահին ընթացքի մեջ են մի քանի վարույթներ, որոնցից մեկը կապված է Երեւանում ասֆալտամատման աշխատանքների հետ: Հանձնաժողովը երկու գործով է վարույթ հարուցել՝ հակամրցակցային համաձայնություն կամ գնումների համակարգում»,- ասաց Գեղամ Գեւորգյանը:  

ՄՊՀ նախագահը նաեւ տեղեկություններ հայտնեց սպառողական ապրանքների վերջին օրերի գների վերաբերյալ: Ըստ նրա շուկայում որոշակի ապրանքատեսակների գների փոքր նվազում կա, սակայն շատ ապրանքների առումով շուկան դեռ չի կայունացել: Մասմամբ նվազել է կարագի որոշ տեսակի գինը: Բարձր գինը պահպանվում է  շաքարավազի շուկայում: Հայաստանում այս տարի շաքար չի արտադրվել կապված հումքի ներկրման հետ: Փոքր գնանկում է նկատվել ձեթի շուկայում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ այս տարի ձվի շուկայում նոր ցնցումներ տեղի չեն ունենա եւ շուկան կշարունակի կայուն մնալ: Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել այս շուկայում գործող տնտեսվարողների հետ եւ նրանք հավաստիացրել են, որ որեւէ անականկալ չի սպասվում:

Հաջորդ խնդրահարույց շուկան վառելիքն է: Գեղամ Գեւորգյանն ասաց՝ բենզինի գնի բարձրացում կանխատեսել էր դեռեւս մեկ տարի առաջ: Թանկացումը կապված էր կորոնովաիրուսի համավարակի հետ: Համավարակով պայմանավորված բենզինի միջազգային շուկաներում սպառումը նվազել էր, ինչի հետեւանքով նվազել էին նաեւ գները: Սակայն, երբ գլոբալ սահմանափակումները մասամբ վերացվեցին՝ համաշխարհային շուկաներում վառելիքի սպառումն ավելացավ եւ շուկայի մասնակիցները բարձրացրեցին գները:

«Միջազգային մասնագետները տարբներ կանխատեսումներ են անում այս շուկայի համար: ԵԱՏՄ-ում կարծում են, որ այսօրվա գները կպահպանվեն առաջիկայում, իսկ Եվրոպայում կանխատեսում են գների որոշակի նվազում»,- ասաց Գեւորգյանը:

Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահը նաեւ հայտնեց, որ առաջիկայում բենզինի հայկական շուկայում նոր խաղացող կլինի Վրաստանից: Հեղուկ գազի գնի առումով ՄՊՀ նախագահը ձեռնպահ մնաց տեղեկություններ հայտնելուց, նշելով որ այս պահին շուկան ուսումնասիրվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնություն

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական…
Դիտել

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հարավային մաքսատուն- վարչություն

Այսօր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share