Առգրավվել է ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների շրջանակում առգրավվել է Երևանի փողոցներում վաճառվող ավելի քան 300 կգ սիգ տեսակի ձուկ։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2022 թվականի հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Ավան, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Միաժամանակ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավվել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ։

Հիշեցնենք, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է ամեն ինչ անենք որպեսզի մեր երկրի շուրջ ձեւավորվի անվտանգ միջավայր. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Մինչև 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանման դեպքում ՓՄՁ-ները կազատվեն մաքսատուրքերից

Առնչվող նյութեր
Դիտել

Միքայել Մինասյանի միջազգային հետախուզումը դադարեցրել է Ինտերպոլը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․  «Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Ինտերպոլի…
Դիտել

Դեսպան Լիլիթ Մակունցը հանիպել է ԱՄՆ կոնգրեսական Թեդ Դոյչի հետ

Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական…
Դիտել

Վարչապետն անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը պատրաստ է, և իշխանությունները պարբերաբար գնահատում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share