Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։

Այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 2470 հատ, 870 կգ «սիգ» տեսակի ձուկ։

Համատեղ միջոցառումների ընթացքում լճից դուրս են բերվում լողամիջոցներ, որսագործիքներ, տարածքից հեռացվում են ժամանակավոր կացարանները։

Զուգահեռ իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարմիր խաչը Արցախից օտարերկրյա 4 քաղաքացի է դուրս բերել

Հաջորդը

Օդանավակայանում երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:…
Դիտել

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է.ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով այրվել է 270 հա արոտավայր․ ՄԻՊ (տեսանյութ)

Ըստ մարդու իրավունքների պաշտպանչ գրասենյակի փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի…
Դիտել

Աղդամի ճանապարհի գործարկումն անընդունելի է մի շարք պատճառներով․ Դավիթ Իշխանյան

ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե վերջին շաբաթներին իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share