Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. կա զոհ

Փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Ա.-ի դին (ծնված 1990 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հաջորդը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող և վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը ձերբակալվել է

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում…
Դիտել

Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողությունը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է Գերմանիայի ֆինանսական համագործակցությամբ KFW բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ…
Դիտել

Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի կարճ՝ հայկական խաչմերուկ

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցի կոնտեքստում Հայաստանի կառավարությունը Հյուսիս-հարավ նախագիծը վերաձևակերպել և դարձրել է Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ կամ ավելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share