Արագած սարի ճանապարհին «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդն ու ուղևորը մահացել են

2021թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագած գյուղում «Զիլ» մակնիշի բեռնատար է շրջվել, որի մեջ եղել է 2 անձ:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենայով Արագած սարից Արագած գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել է քարերին, գլխիվայր շրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով վարորդը և նրա ուղևորը՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի 59-ամյա բնակիչը, տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հաջորդը

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։ Հայաստանից Արցախ գազամատակարարումը,…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ…
Դիտել

Չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութն ԱՀԿ կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն

Կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share