Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Արտգործնախարարները քննարկել են երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյան շեշտել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքները Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում։ 

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արման Թաթոյանն Ավստրալիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում ադրբեջանական հանցավոր ներխուժումների վերջին փաստերը

Հաջորդը

Ջրաբեր գյուղի տարածքում օդանավ է ընկել (լուսանկարներ)

Առնչվող նյութեր
Դիտել

Գեղամ Մանուկյանը քննադատել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը քննադատել է Լաչինի միջանցքի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Ըստ Գեղամ Մանուկյանի…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործ ունենք ռուս-ադրբեջանական հերթական դավադրության հետ․Հարություն Մկրտչյան

Խորհրդարանական ընդդիմությանը պետք է լուսանցքում թողնել․ Քաղաքագետ Հարություն Մկրտչյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Դիտել

Իսրայելում հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան (տեսանյութ)

Իսրայելում իրավիճակը արդեն մի քանի օր շարունակ մնում է լարված։ Ռազմական բախումները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ շարունակվում…
Դիտել

Կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազների հանդիպումը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share