Արարատ Միրզոյանի հանդիպումը Էդուար Ֆիլիպի հետ

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ և Հավր Սենա մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ  Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և ընդլայնվող բազմաոլորտ երկկողմ օրակարգով ու անդրադարձել հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: 

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել տարբեր մակարդակներում և ձևաչափերում ֆրանսիական կողմի, այդ թվում՝ պատվիրակության անդամների հնչեցրած հասցեական գնահատականները ու գործադրած ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը ու ԼՂ հիմնախնդրի հասցեագրմանը: 

Կողմերը կարևորել են նաև Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հաջորդը

Բացվել է Գյումրու կամերիային երաժշտության դահլիճը

Առնչվող նյութեր
Դիտել

Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի է անցել ավիացիայի ոլորտում

Զինվորի տան և քաղավիացիայի կոմիտեի գործակցության արդյունքում այս անգամ Զինվորի Տան տղաներից յոթն ընդունվել է ավիացիոն անվտանգության, 4-ը՝…
Դիտել

Ինչու են վատացել հայազգի մեծահարուստ «խոպանչիներն» ու ազգային կուսակցության անվան տակ ծվարած գործիչները

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի Ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Թվում էր, թե…
Դիտել

Տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Գորիս քաղաքի 56-ամյա բնակչի սպանության, վերջինիս…
Դիտել

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-ին, 18-ին կնվազի 5-8 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ին, 20-ին սպասվում է անձրև։ Մարզերում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share