Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի  նկատմամբ  սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը:   

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

Հաջորդը

ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Թալիբները գնդակոծել են Աֆղանստանի Բաղլան նահանգի կենտրոնը

Կառավարական ուժերի և արմատական «Թալիբան» շարժման զինյալների միջև մարտերը սկսվել են լույս երկուշաբթի գիշերը` Աֆղանստանի հյուսիս-արրեւելքում գտնվող Բաղլան…
Դիտել

Կորոնավիրուսի դեմ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացել է 15 հազար 539 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 959 հազար 789 պատվաստում: Ամբողջական պատվաստումների թիվը (երկու դեղաչափ)…
Դիտել

ԵՄ դիտորդները հաստատել են՝ ականատես են եղել կրակոցի

ԵՄ առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել, որ իր պատասխանատվության գոտում ականատես է եղել կրակոցի։ Հիշեցնենք՝ այսօր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share