ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը:

Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի վերաբերյալ աշխատակազմի փաստահավաք տվյալները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց թիրախավորման փաստերը, ներկայացրել ապացույցներ:

Պաշտպանն առանձին քննարկումներ է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի, ապա նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի ու հանձնաժողովի քարտուղարության հետ՝ ներկայացնելով իրավիճակը։

Քննարկումների ընթացքում Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններն, ըստ էության, ագրեսիվ հարձակում են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, անմիջական վտանգներ են ստեղծել տեղի խաղաղ հայ բնակչության կյանքի ու անվտանգության համար, խաթարել են վերջիններիս այլ հիմնարար իրավունքները: Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։

ՄԻՊ աշխատակազմ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին

Հաջորդը

Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Ժոզեպ Բորելի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ստացվում է, որ Կովկասում պարտվել է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ՌԴ եւ ՀՀ ԳՇ պետերի հանդիպման ժամանակ արված հայտարարություններին․…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր,…
Դիտել

Սպասվում է առանց տեղումների եղանակ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share