Արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

Մայիսի 17-18-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի համանախագահությամբ տեղի է ունեցել  արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը:

Նիստերին մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, Արդարադատության, ՆԳ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, վարչապետի աշխատակազմի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՄԻՊ գրասենյակի և այլ կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղարության ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ  չնայած մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններին, Հայաստանը հաստատակամորեն կյանքի է կոչում ամուր ժողովրդավարություն կառուցելու իր նպատակը: Ընդգծվել է, որ վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել այս առումով, և ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը և օրենքի գերակայության ու արդարության ապահովմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում առանցքային է ԱՄՆ հետ սերտ համագործակցությունը ու տարիներ շարունակ ամերիկյան կողմի ցուցաբերած աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանմանը և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների ամրապնդմանը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին: Քննարկվել են կառավարության ռազմավարական հաղորդակցության կարողությունների ամրապնդման ու այս ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև մասնակցային կառավարման խթանման հարցերը:

Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և  իրականացվելիք քայլերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համընկնումները պատահական ե՞ն

Հաջորդը

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Սյունիքում և Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրներին

Առնչվող նյութեր
Դիտել

Լարված իրավիճակ՝ Թբիլիսիի խորհրդարանի մոտ

Լարված իրավիճակ է ստեղծվել Թբիլիսիի խորհրդարանի մոտ։ Իրավիճակը սրվել է, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են օտարերկրյա գործակալների…
Դիտել

Վովա Գասպարյանը և իր կինը մոտ 17 մլն դրամ են յուրացրել. գործն ուղարկվել է դատարան

Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր…
Դիտել

Բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել․Ավանեսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մասնավորապես, առողջապահական իրավիճակին։ Նրա խոսքով՝ նեղ մասնագիտացված բուժօգնության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share