Արդեն 9 ժամ է, ինչ խաղաղ բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ․ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/-ի ուսումնասիրության արդյունքներ

Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10.30-ից կրկին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների անմիջական կազմակերպմամբ է։

Այս եզրահանգման համար հիմք են ծառայել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագիտական ուսումնասիրությունները։

Ակնհայտ է, որ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։ Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։

Նրանք դա անում են՝ Արցախում ստեղծելով հումանիտար աղետ, խաթարելով 120,000-ից ավելի խաղաղ բնակչի բնականոն կյանքը՝ առաջացնելով մարդու կենսական իրավունքների հիմնարար խախտումներ։

Արդեն 9 ժամ է, ինչ խաղաղ բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ, ձմռան ցուտ եղանակին առաջացել են հսկայական խցանումներ, մարդիկ չեն կարողանում օգտվել կենսական իրավունքներից՝ սկսած բժշկական օգնությունից։ Այս մասին են վկայում թե՛ մոնիթորինգը, թե՛ քաղաքացիների ահազանգերը։

Իրավունքի և արդարության կենտրոնի ուսումնասիրությունները հաստատում են, որ այս ամենն ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում հայատյաց քարոզչությամբ, թշնամանքի հրահրումով, ահաբեկումներով։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթը լցված է «բնապահպանական» խնդրի լուծման կոչերով, որ անհրաժեշտ է ներգրավել «ՅԱՇՄԱ» («YAŞMA») ադրբեջանական հատուկ ջոկատը, «պետք է հայերի գլուխները ճզմել» կամ «սպանել», ստիպել «արյուն կուլ տալ», ճանապարհը փակած անօրինական ակցիայի մասնակիցները ցուցադրում են ծայրահեղական-ազգայնական գորշ գայլերի նշանը և այլն։

Սրանք սոցիալական ցանցերի այն նույն էջերն են, որ ատելություն ու թշնամանք են հրահրում ադրբեջանական ցանկացած զինված հարձակման կամ սադրանքի ժամանակ և ակնհայտորեն կապված է ադրբեջանական իշխանությունների հետ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։

Ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն համապատասխան միջազգային կառույցներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ օլիմպիական կոմիտեն կողմ է «Փարիզ-2024»-ում ռուսաստանցիների մասնակցությանը

Հաջորդը

«Հայաստանից հեռանում եմ ջերմ հիշողություններով և տպավորություններով»․ Թրեյսի

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…
Դիտել

Բռնությունը զարգացման ու առաջընթացի հականիշն է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի ուղերձն Ընտանիքի օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի օրվա առթիվ։ Մայիսի…
Դիտել

Արցախում բջջային կապը թշնամին խլացնում է

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share