Արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, առգրավվել է թվով 955 սիգ

Ամփոփվել են Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։

Նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով այսօրվա հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Ներկայացվել են նախորդող օրերին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ։

2021թ. դեկտեմբերի 25-ին և 28-ին և 2022թ. հունվարի 4-ին ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի, ոստիկանության և տեսչական մարմնի աշխատակիցները, նավով շրջայց են կատարել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում դեկտեմբերի 25-ին լճից դուրս է բերվել 1 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, իսկ դեկտեմբերի 28-ին 54 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 33 հատ սիգ տեսակի ձուկ:

Հունվարի 4-ին լճից դուրս է բերվել 21 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, որոնցում առկա է եղել 19 հատ սիգ տեսակի ձուկ:

ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Սևանա լճի ափամերձ հատվածներից ձկնորսների կողմից հեռացվել են ձկնորսական լողամիջոցները, իսկ աշխատակիցների կողմից իրականացվող միջոցառումների արդյունքում ափամերձ հատվածներից դուրս են բերվել շուրջ 220 լողամիջոցներ:

Արագ արձագանքման բաժնի կողմից իրականացվում է շուրջօրյա հսկողություն Սևանա լճի ամբողջ եզրագծով: Ոստիկանության կողմից 2022թ. հունվարի 5-ից տրամադրվել է ճաապարհային ոստիկանության 1 ավտոմեքենա իր անձնակազմով, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության և տեսչական մարմնի կողմից իրականացվում է շրջիկ հսկողություն դեպի Երևան շրջանցող ճանապարհներին:

Իրականացված միջոցառումների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 955 սիգ և 1 իշխան տեսակի ձուկ:

Նախարար Հակոբ Սիմիդյանն իր և Շրջակա միջավայրի նախարարության անունից գոհունակություն է հայտնել գործընկերներին իրականացվող միջոցառումների որակի վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ անկախ որոշ ընթացիկ խնդիրների, նկատելի է գործողությունների համաժամանակյա և համադրված իրականացման պրակտիկա, ինչը բնականաբար տալիս է իր արդյունքը։

Նախարարը հորդորել է գործընկերներին հետայսու ևս գործընկերային մթնոլորտում շարունակել վերահսկողական միջոցառումների ծրագրից բխող պարտականությունների լիարժեք իրականացումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկում են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Հաջորդը

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ.…
Դիտել

ԵՊՀ լեզվաբանների ստեղծած բառարանը ստանձնելու է գրական հայերենի քերականության կարգավորողի դերը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ «Արդի հայերենի քերականության հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովում հետազոտություններ են ներկայացրել հանրապետության…
Դիտել

Գյումրիում ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է 5 մարդ

Նոյեմբերի 13-ին, ժամը 02:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում այրվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share