Արման Թաթոյանը միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

Երեկ Հռոմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հանդիպել է The Guardian, Times, France 24, DW Germany, Stampa Estera, Rai, Al Ghad TV և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ՝ ապացույցներով, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով։

Հատուկ անդրադարձել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգին։ Նշել է, որ ԵԽԽՎ-ում բանաձևում ևս ներառվել է մեր առաջարկը, քանի որ փաստերով հիմնավորել ենք դրա անհրաժեշտությունը։

Պաշտպանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, հանցավոր արարքներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, ոտնահարում է նրանց իրավունքները, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։Մանրամասն ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով: Բացատրել է, որ իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է:

Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները: Հայաստանի Օմբուդսմանը հատուկ նշել է, որ ադրբեջանական խաղաղասիրական կոչերը պարզապես շղարշ են միջազգային հանրության համար։ Փոխանցել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և պայմանավորվել համագործակցել հետագայում: Հանդիպման կազմակերպման հարցում հատուկ շնորհակալություն ենք հայտնում Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին և դեսպանության աշխատակիցներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

Հաջորդը

Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույց է տվել։ Սերժ Սարգսյանն անդարադառնալով ՀՀ…
Դիտել

Սահմանափակվել է ներմուծումը Ղազախստանից եւ Ռուսաստանից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով, նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում են ահազանգեր այն մասին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share