Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 15-ին Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ:

Ա. Գրիգորյանը զրուցակցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակումը և արդյունքում ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել. Արտակ Բեգլարյան

Հաջորդը

Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը շահագրգիռ է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ․Լավրով

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպմանը Լավրովը հայտարարել է,…
Դիտել

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում ավարտվեցին 5-րդ տուրի պարտիաները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս տուրում միակ հաղթանակը տոնեց Տիգրան…
Դիտել

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծանր է

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։ Այս մասին հայտնում…
Դիտել

Ցավոք սրտի, կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են. ՀՀ առողջապահության նախարար

Այսօր 180 ծնող սպասում են պատերազմին մասնակցած իրենց որդիների մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ պատասխանին։ Այս մասին լրագրողներին հայտնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share