Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը և անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով հետապնդումը:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ համաձայն Ժնևի երրորդ կոնվենցիայի՝ վերջիններս ունեն ռազմագերու կարգավիճակ, ուստի նրանք պետք է գտնվեն միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության ներքո։ Նա հավելել է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին, որի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը:

Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության ներքո գտնվելու փաստը և հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից, այդ թվում՝ թաքցնում է վերջիններիս պահման վայրերը: Նման վարքագիծը լուրջ հիմքեր է տալիս Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնի անհետացումների կասկածանքի վերաբերյալ։

Անդրադառնալով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերման խնդրին՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը Արցախում։Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ մտահոգություն հայտնելով, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի շարունակվող ներկայությունը խաթարում է սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչության բնականոն կյանքը և հանգեցնում է նրանց իրավունքների խախտումների:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին տեղեկացրել է, որ կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ գերիների և նրանց ընտանիքների միջև հաղորդակցության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև հանգամանորեն ներկայացրեց ԿԽՄԿ կողմից սահմանամերձ շրջաններում կատարվող աշխատանքները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երասխի հատվածում ադրբեջանիցները տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են

Հաջորդը

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի իրավիճակին

Առնչվող նյութեր
Դիտել

Ընդդիմության փախուստը ԱԺ-ից (տեսանյութ)

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Արցախի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը…
Դիտել

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի հրամանը

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի պարտադիր թեստավորման կամ պավաստման վերաբերյալ հրամանի Սահմանադրության համապատասխանության հարցը։ 2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ․…
Դիտել

Մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share