Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը

Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովի նիստում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արամ Հարությունյանի հարցին, ըստ որի՝ քաղաքացիները բարձրաձայնել են, որ զոհված զինծառայողների և ազատամարտիկների  ընտանիքների փոխհատուցման կարգում առաջնահերթություն է տրվում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին:

Պետնախարարն անընդունելի է համարել զոհված զինծառայողների ընտանիքների միջև տարբերակված մոտեցումը:

«Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել և, եթե տարբերակված մոտեցումներ կան, ապա խնդրին լուծում կտանք: Անկախ նրանից, թե, որ  թվականի պատերազմում է զոհվել զինծառայողը կամ ազատամարտիկը, փոխհատուցման բոլոր ծրագրերով նույն մոտեցումը պետք է լինի»,- ասել է Բեգլարյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Հաջորդը

Զինծառայողների համար տարբեր պարագաների հավաքագրումը և սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են.ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման…
Դիտել

Դեսպան Ներսեսյանը Թոբիաս Էլվուդին ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունն ու առկա մարտահրավերները

Նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի Պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս…
Դիտել

Բայդենը կճանաչի հայերի ցեղասպանությունը. Wall Street Journal

Ամերիկայի միացյալ նահագների նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, հայտնում է…
Դիտել

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարն ու ևս երկու պաշտոնյա ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share