Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրելու եւ իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու է։ Այս մաիսն ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ նշել է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով։

«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին, այդ թվում՝ խորհրդարանական, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ։ Այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե չլինի։ Մեր խոսակցությունների ժամանակ ըստ էության արձանագրել ենք, որ և ԲՀԿ, և ԼՀԿ խմբակցություններն այս հարցի վերաբերյալ իրենք թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։ Այսինքն՝ իրենք խնդիր չունեն՝ վարկանիշայինը լինի, թե չլինի։ Դրանից հետո խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, որ ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»,- նշեց վարչպետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդհանուր 1000 անձի հաշմանդամության խումբ է տրամադրվել

Հաջորդը

Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ օրակարգում․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման…
Դիտել

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյուն

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի և 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում, 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում…
Դիտել

«Վնաս, որպես այդպիսին, քաղաքը, չի կրել». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նախատեսված ամանորյա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից կմեկնարկեն համալիր միջոցառումները. «Այս…
Դիտել

Դաշնային խորհուրդը Բաքվի և Երևանի հետ միջխորհրդարանական շփումների շուրջ խորհրդակցություններ է սկսել

Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ կողմերի միջև վստահություն ստեղծելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share