Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ

Սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։

Նախարար Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումը Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում այսօր նշվում է Ստեփանակերտի օրը

Հաջորդը

ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք Հայաստանի անվտանգության հարցը. Բլինքեն

Առնչվող նյութեր
Դիտել

Քերոբյանը մասնակցել է «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի մախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 27-ին մասնակցել են «Երևանի գարեջուր» ընկերության 70-ամյակին…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում…
Դիտել

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին ակտիվացնել դիվանագիտական ​​համագործակցությունը

ԱՄՆ իշխանությունները կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին ակտիվացնել դիվանագիտական ​​համագործակցությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին…
Դիտել

Հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 30 հայ ուխտավորներ այցելել են Ամարասի վանք։ Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share