Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 18-ին այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին։

Ինչպես  տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։

Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի որքան պահանջվի

Հաջորդը

Նենսի Փելոսին՝ Սուրեն Պապիկյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամկետների խախտումը ենթադրում է պատժամիջոցներ․ Ա.Քոչարյանը՝ ՌԴ-ից զենքի մատակարարման մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ՌԴ-ից 400 մլն դոլար զենքի մատակարարման…
Դիտել

Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի բակում հանդես է եկել ելույքով։ «Հիշում…
Դիտել

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ մեկնել է հայաթափված Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Առաքելության կազմում ընդգրկված…
Դիտել

Արարատ Միրզոյանի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Անթալիայում (տեսանյութ)

Անթալիայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share