Արցախի Հանրապետությունն անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետության պետական հաստատությունները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի: Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում:

Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում է գտնվել աշխատավայրում: Հնարավորության դեպքում կկատարվեն նաև որոշակի խտացումներ՝ էլեկտրաէներգիան առավելագույնս ռացիոնալ օգտագործելու նպատակով: Մյուս աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կկատարեն հեռավար եղանակով:

Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Հունվարի 17-ից Ադրբեջանն անջատել է նաև Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և գազամատակարարումից:

Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին։

Արցախի օպերատիվ շտաբ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվել է անընդունելի դեպք. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Հաջորդը

Հրդեհ զորամասում. կան զոհեր և վիրավորներ

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը և Բլինքենը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող…
Դիտել

Մխիթարյանը 21-րդ դարում առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը

«Ինտերը» գեղեցիկ հաղթանակ տարավ միլանյան դերբիում և առաջնության ավարտից 5 տուր առաջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Սիմոնե Ինձագիի գլխավորած…
Դիտել

Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն աշխատանքային խմբով եղել է Բերդի բժշկական կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։  Նշվել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share