Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ և հանդիպում ունեցել թիվ 1 դպրոցում

Արցախի վարչական շրջաններում հանդիպումներից հետո Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ծանոթացել մայրաքաղաքի խնդիրներին: Քննարկվել են հիմնականում ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպում է ունեցել ավագանու անդամների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներ հետ: Նշելով, որ հանդիպումների առաջին շարքն սկսել էր Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն համայնքներից՝ ծանոթանալով փոքր համայնքների հոգսերին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այսօր եկել է լսելու մայրաքաղաքի խնդիրների մասին: 

«Հանդիպման մասնակիցների հարցերն ու մտահոգությունները հիմնականում վերաբերել են անվտանգությանը, Արցախի ապագային, մայրաքաղաքում ապաստարանների առկայությանն ու դրանց պահպանմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, մարզասրահների բացակայությանը և այլն:

 Պետնախարարը նշել է, որ խնդիրներին ծանոթանալը թույլ է տալիս սահմանել առաջնահերթությունները, հասկանալ և տեսնել, որտեղ՝ որ հարցն է առավել սուր և փորձել առաջին հերթին դրանց լուծումներ գտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ըստ աղբյուրի՝ նա տեղեկացրել է, որ ներկայում պետական-մասնավոր համագործակցությամբ մշակվում են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են թե՛ սոցիալական, թե՛ առողջապահության, թե՛ կրթության ոլորտներին: Դրանք առաջին հերթին իրականացվելու են այն համայնքներում, որտեղ խնդիրները հրատապ լուծում են պահանջում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ որոշ շրջաններում մառախուղ է

Հաջորդը

Անատոլի Ավետյանի հոբելյանական ցուցահանդեսը

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։  Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին…
Դիտել

Չհամաձայնվեցի, որ Մեղրիում խաղաղապահներ տեղակայվեն․ վարչապետ

«Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման», – այսօր ԱԺ քննիչ…
Դիտել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ղեկավար ունի

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների…
Դիտել

Նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքային կետերը չեն իրականացվել․ Խանդանյան

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքային կետերը՝ կապված Լեռնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share