Տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ 

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկը։

Ֆրանսիայի նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում կրկնել է իր կոչը` պահպանել հրադադարի ռեժիմը, զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր։ Մակրոնն Ալիևին նաև հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։

Ֆրանսիայի նախագահն Ալիևին տեղեկացրել է ՀՀ վարչապետի բոլոր չկարգավորված հարցերի շուրջ բանակցություններին պատրաստ լինելու, իսկ Ֆրանսիայի՝ այդ բանակցություններին աջակցելու պատրաստակամության մասին

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Ֆրանսիայի նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հաջորդը

Անհայտ կորած զինծառայող է հայտնաբերվել. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը զենք գնի այլ երկրներից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է…
Դիտել

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել. Աբդոլահիան

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share