Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. մարզպետ

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Նա հերքեց այն խոսակցությունները, որ թշնամին վրաններ է տեղադրել հանդամասերում, ապա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե կան արդյոք գյուղեր, որոնք, հնարավոր է, հանձնվեն թշնամուն: «Այդ հարցը ինձ այլևս չտաք: Այս պահին նման բան չի քննարկվում»,-ասաց նա:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ից հետո առկա իրավիճակին՝ մարզպետն ասաց, որ 90-ականներից հետո Տավուշում միշտ էլ հատուկենտ կրակոցներ եղել են:

Նա նաև հերքեց այն լուրերը, որ Վերին Ոսկեպարի սահմանին ռուս խաղաղապահների անցակետ կա: «Չկա նման բան»,-պատասխանեց մարզպետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գուտերիշը հայտարարել է, որ մոլորակը դեպի «կլիմայական դժոխք» է շարժվում

Հաջորդը

Աստանայում կկայանա Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը

Առնչվող նյութեր
Դիտել

Ավարտվել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը

Վրաստանի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:…
Դիտել

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ…
Դիտել

Մրցույթի համար հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share