Արցախում բեռնատարը բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին․ կա 9 տուժած

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԻ պետական ծառայության փրկարարները, շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը:

Պարզվել է՝ կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջիններիս վիճակը ծանր է:

ՃՏ պատահարի հետևանքով վարորդներից բացի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել ևս 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակի և պատահարի մասին մանրամասն տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ

Հաջորդը

Ես ժողովրդավարության կողմն եմ, ես Հայաստանի կողմից եմ. ԵԽ պատգամավորը ԵՄ- ին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Առնչվող նյութեր
Դիտել

Օդային և ցամաքային ճանապարհով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 237 տուժած

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած…
Դիտել

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։ «Ինչպես գիտեք, և…
Դիտել

Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը

Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share