Արցախում գործող բանկերն այլ բանկերի քարտերը կսպասարկեն առանց միջնորդավճարի

Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ օպերատիվ շտաբը։

«Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը: Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը»,- նշված է հաղորդագրությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

46 քրեական վարույթ, 16 մեղադրյալ․սեպտեմբերի ագրեսիայի փաստով իրականացվող քննության արդյունքները

Հաջորդը

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Վաղարշակ Հարությունյանը կազատվի պաշտոնից

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: ՀՀ նախագահի աշխատակազմը հաստատել է, որ վարչապետի պաշտոնակատարից…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ հետ

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share