Արցախում ռուս խաղաղապահները մեկ օրում 2 հա գյուղատնտեսական տարածք են ականազերծել

Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրում սկսել են պայթյունավտանգ օբյեկտներից տարածքի մաքրում և ականազերծում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարտունու շրջանում սահմանազատման գծի մոտ ռուս խաղաղապահներն ամեն օր աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկի և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են գյուղատնտեսական նշանակության հողերի և նասունների արածեծման համար նախատեսված բնակավայրերի և հարակից տարածքների մաքրման առաջադրանքները:

«Օրվա ընթացքում շուրջ երկու հեկտար տարածք է ընդգրկվել: Աշխատանքներն իրականացվել են Մարտունու շրջանի բնակավայրերի շրջակայքում: Նախատեսվում է հատել տարածքի մոտ 15 հեկտարը», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասևը:

Անցած 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահները 32 հա տարածք են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Շեխոր բնակավայրում, ներառյալ մասնավոր տնային տնտեսությունները և գյուղատնտեսական կարիքների համար նախատեսված վայրերը:

12 շենքեր ստուգելիս խաղաղապահները հայտնաբերել և ոչնչացրել են 14 պայթուցիկ առարկա:

Ընդհանուր առմամբ, ռուս սակրավորները ստուգել են 1920 շենք (որից 31-ը՝ սոցիալապես նշանակության օբյեկտներ), մաքրել են ավելի քան 668,3 կիլոմետր ճանապարհ և ավելի քան 2231,5 հա տարածք, հայտնաբերել 25781 և ոչնչացրել 25767 պայթյունավտանգ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայի արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ

Հաջորդը

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան տասը հրթիռ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-30-ը, հուլիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է…
Դիտել

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս.(տեսանյութ)

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share