Բայդենը խոսեց պատժամիջոցների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անդրադարձել է Ուկրաինայում ընթացող զարգացումներին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Դոնբասում ռուսական ռազմական գործողությունն անհիմն է և միջազգային իրավունքի խախտում։

«Այսօր ես հաստատել եմ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ: Մենք կսահմանափակենք Ռուսաստանի հնարավորությունները դոլարով, ֆունտով և իենով բիզնես վարելու համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա ասել է, որ պատժամիջոցները կտարածվեն նաև ռուսական բանկային ոլորտի նկատմամբ։ Պատժամիջոցներ կսահմանվեն ռուսական մի քանի բանկի, այդ թվում «ՎՏԲ»-ի նկատմամբ։ ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն։ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները մտադիր են 50 տոկոսով սահմանափակել բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։

Անդրադառնալով SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելու հարցին՝ Բայդենը նշել է, որ Եվրոպան դեռևս չի ցանկանում դա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ

Հաջորդը

ԱՄՆ-ի զորքերը Ուկրաինայում չեն կռվի Ռուսաստանի դեմ․ Բայդեն

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թաքտրոնում ներկա են…
Դիտել

Կամիկաձե ԱԹՍ-ներ, Akash հրթիռային համակարգեր․ ըստ հնդկական ԶԼՄ-ի՝ ՀՀ-ն դիտարկում է նոր զինատեսակների ձեռքբերումը

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների ձեռքբերումը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share