Բարձր եմ գնահատում Ձեր ավանդը՝ միտված տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը․ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Լիահույս եմ, որ հայ-չեխական հարաբերությունների համար այս կարևոր տարեդարձը հիմք կհանդիսանա զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունն ու համերաշխությունը: Վերհիշելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր առաջին հանդիպումը` հուսով եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում կամ այցելել Պրահա՝ քննարկելու ինչպես հայ-չեխական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, այնպես էլ շարունակելու Եվրոպայում կայունության և անվտանգության պահպանման և Հայաստանի եվրոպական նկրտումների մասին երկխոսությունը:

Բարձր եմ գնահատում ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակներում Ձեր ավանդը, որը միտված էր տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը: Վստահ եմ, որ մեր կառավարությունները կգործադրեն բոլոր ջանքերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և բարեկամ չեխ ժողովրդին խաղաղություն, հաջողություն և բարգավաճում բոլորիս համար այս դժվարին ժամանակաշրջանում»,-նշված է ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թբիլիսիում Ամանորի տոնակատարության ժամանակ անհաջող հրավառության պատճառով հրդեհվել է գլխավոր տոնածառը

Հաջորդը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են լիարժեք սնվելու իրավունքից. Արցախի ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ գործընկերությունը․ Լին Թրեյսի

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ՝ շնորհավորելու նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Այս մասին…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ անդամության թեկնածությունը պետք է հանրային քննարկման առարկա դառնա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share