Բացահայտվել է 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Հ.-ն, 2022 թվականի սեպտեմբերին, մաքսանենգությամբ իրացնելու նպատակով, Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 10 հազար 165.95 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Հ.-ն 3 հազար 270.1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով՝ մաքսանենգությամբ, առաքել է Ավստրիայի Հանրապետություն, իսկ 3 հազար 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը. թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

2023 թվականի փետրվարի 8-ին հսկող դատախազի որոշմամբ, Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

Ս.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք. որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ, մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Հաջորդը

Ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում. Պապիկյան

Հուլիսի 27-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել…
Դիտել

Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի…
Դիտել

ՄԻՊ-ը ներկայացրել է Սյունիքի մի քանի համայնքներում փաստահավաք աշխատանքների արդյունքները

Երեկ փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում, տեղի են ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share