Բերձորից պետք է դուրս գանք. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 30-ին, Արցախի Ազգային ժողովում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։

«Աղավնո բնակավայրի հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին չէ, հենց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում գրված է, որ մենք պարտավոր ենք Բերձորից դուրս գալ, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք։ Այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։

«Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»,- նշել է նա։

Հարությունյանի խոսքով՝ նոր երթուղու շինարարական աշխատանքներից հետո արցախյան կողմը հնարավորություն է ունենալու «իր կարծիքն ասել»։

«Առաջին հերթին՝ ճանապարհի որակի առումով՝ համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում։ Երկրորդ՝ լինելո՞ւ է անվտանգ, իսկ իմ կարծիքով շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասել Արցախի ղեկավարը։

Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի»։

Երթուղու փոփոխության դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասել էր. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, դրանք անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախատեսվում է վերականգնել  Արաքս գետի նախկին հունը

Հաջորդը

Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունը․ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ  հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին…
Դիտել

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել մեկ զինծառայող

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ…
Դիտել

ԵՄ-ն Հայաստանի համար մնում է կարեւոր գործընկեր. Օլիվեր Վարհեի

Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է մնալ…
Դիտել

Զոհերի ճշգրտված թիվը 105 է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share