Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Ակնհայտորեն Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, փորձում է իր տարածքային հետաքրքրությունները առաջ մղել: Մենք չպետք է Հայաստանը թողնենք Ռուսաստանի հույսին: ԵՄ-ն պետք է ստանձնի առաջնորդի դերակատարություն խաղաղության հաստատման գործում և աջակցի Հայաստանի ժողովրդավարությունը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հաջորդը

Հայակական կողմն ունի 135 զոհ, այս թիվը դեռևս վերջնական չէ․ ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախը Ադրբեջանի մաս…
Դիտել

Ադրբեջանի գործող սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի․ Շիրինյան

Ադրբեջանի գործող սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի Մոսկվայի (1921,մարտի16), և Կարսի (1921, հոկտեմբերի13) պայմանագրերի 3-րդ և 5-րղ հոդվածների հետ`…
Դիտել

2022թ. բյուջեի եկամուտների աճը տեղի է ունեցել երեք գործոնի շնորհիվ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ներկայացնում է 2022թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը։ Նրա խոսքով՝ 2022թ. բյուջեի հարկային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share