Ադրբեջանի գործող սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի․ Շիրինյան

Ադրբեջանի գործող սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի Մոսկվայի (1921,մարտի16), և Կարսի (1921, հոկտեմբերի13) պայմանագրերի 3-րդ և 5-րղ հոդվածների հետ` հայկական Նախիջևանի խնդրով։ Այս մասին գրել է ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը։

«Բանն այն է, որ այդ հոդվածներով Նախիջևանը խլվել է օրինական տիրոջից (Տ’ես Դրո-Լեգրան ռուս-հայկական 1920թ. դեկտեմբերի 2-ի Համաձայնություն ) և հայության խոշոր եղբոր կողմից, Թուրքիայի հետ համախորհուրդ, դրվել Ադրբեջանի տրամադրության տակ ,սակայն որպես պրոտեկտորատ/խնամակալություն/: Իսկ, որ պրոտեկտորատը չի կարող լինել խնամակալ երկրի անբաժան մաս, սահմանում է միջազգային օրենքը։

Մինչդեռ Անգլիայի օժանդակությամբ որպես Անտանտի գլխավոր տերության, Շարուր-Նախիջևանը Հայաստանի անբաժան մաս էր դիտվել դեռևս 1919թ. ապրիլից։

Մերօրյա իսլամիստական պետություն Ադրբեջանը սահմանադրորեն իրեն հռչակել է ունիտար, որը նորից հակասության մեջ է միջազգային օրենքի հետ։

Ադրբեջանը ֆեդերատիվ պետություն է իրականության մեջ, քանզի իր կազմում ունի պրոտեկտորատ և հետսովետական շրջանում կամայականորեն լուծարել է խորհրդային մարզ ԼՂԻՄ -ը։

Խոսքը հիմա հայ գրագետ միջազգային իրավունքի մասնագետինն է. ունենք դյուժիններով «ընտանիք պահող» քրեագետներ , որոնց տասնամյակներով արտադրել է ԵՊՀ-ն։ Իսկ քանի գրագետ ու բանիմաց միջազգային իրավունքի մասնագետ ունի և քանի՞ հատ է թողարկել, հայտնի՞ է»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման. Վազգեն Մանուկյան

Հաջորդը

Կարևորում ենք դպրոցներում երեխաների մեջ ակտիվ քաղաքացի դառնալը սերմանելը. ԿԳՄՍ փոխնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը կծավալվի նաև Հայաստանում. Գուրգեն Ներսիսյան

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share