Գերեզմանատանը տեղի ունեցած սպանության և սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Գոռավան բնակավայրի գերեզմանատանը շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, հանցագործություն կատարած անձանցից երկուսի, ինչպես նաև` զինված միջադեպին ներկա անձանցից 11-ի ինքնությունը, որոնցից չորսն Արարատ քաղաքի բնակիչներ են, երկուսը` Վեդի քաղաքի, չորսը՝ Գոռավան, ևս մեկը` Նոր Կյանք բնակավայրի: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում անհատականացվել են դեպքին ներկա հիշյալ անձանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ, զինված տարբեր հրազեններով, այդ թվում՝ գնդացրով, ինքնաձիգներով, հրացաններով և ատրճանակով, նախկինում ունեցած անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, պայմանավորվել և Գոռավան համայնքի գերեզմանատանը հանդիպել էին համաքաղաքացիների և վերջիններիս համախոհների հետ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ սկսվել է փոխհրաձգություն և  ապօրինի կերպով ձեռք բերված հրազեններից, միմյանց սպանելու դիտավորությամբ, խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի քանի տասնյակ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ. արդյունքում՝ միջադեպի մասնակիցներից մեկին պատճառվել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի առողջությանը՝ ծանր վնաս:

Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էին վերջիններիս հրազենային վնասվածքներ հասցրած անձանց ինքնությունը, ովքեր Արարատ քաղաքի՝ 34 և 39 տարեկան բնակիչներ են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի   104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, իսկ վերջինիս 39-ամյա ընկերոջը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս մասն առանձնացվել է, նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը հայտնաբերվել էին բազմաթիվ հրազենային վնասվածքներով տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, 44 հատ 7,62×54մմ, 12 հատ 7,62×39մմ պարկուճներ, 1 հատ 7,62×54մմ տրամաչափի փամփուշտ, որսորդական փամփուշտների՝ 6 հատ պարկուճ, կոտորակ, պլաստմասե մասնիկներ, ինչպես նաև՝ դանակ, արնանման հետքեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ որպես հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու, դրանց ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ փոխրհաձգությանը հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև

Իլհամ Ալիևը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այս…
Դիտել

Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են.ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից…
Դիտել

Կառավարությունը հավանություն է տվել Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share