Գիտության ֆինանսավորումն ավելացվեց

Գիտության ոլորտում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար, բոլոր մակարդակներում աշխատավարձերի բարձրացում է լինելու։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Աստիճանական բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակվում, որով 2022 թվականից մինչև 2025 թվականն էականորեն փոխվելու են բազային աշխատավարձերի դրույքները»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը, որովհետև համեմատած մյուս ոլորտների հետ՝ գիտությունը գրավչություն չունի։

«Եվ եթե մենք նայենք ընդհանուր, թե ովքեր են գիտությամբ զբաղվում, կտեսնենք, որ գիտությամբ զբաղվող անձանց միջին տարիքը շատ բարձր է։ Եվ ընդհանուր առմամբ այդ երիտասարդացման գործընթացը տեղի չի ունենում գիտության մեջ»,- ասաց ՝ փոխվարչապետը։

Նա նաեւ նշել է, որ աշխատավարձերի վերանայման արդյունքում կարողանալու են գրավչությունը մեծացնել, ավելի շատ երիտասարդներ են գնալու դեպի գիտություն։ Բացի դա, թեմատիկ գիտական աշխատանքների շնորհիվ ավելի շատ գումար կվաստակեն գիտությամբ զբաղվողները։

Կառավարության այսօրվա որոշմամբ վ գիտության ֆինանսավորումն ավելացվեց 2,78 մլրդ դրամով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Covid-19. Թարմ տվյալներ

Հաջորդը

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Առնչվող նյութեր
Դիտել

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ուղերձ է հրապարակել եւ հույս հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի…
Դիտել

ԱԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև…
Դիտել

Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share