Գնել Սանոսյանը Իտալիայի դեսպանի հետ այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հրավերով այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան և դեսպանի ուղեկցությամբ դիտել Պատրիցիա Պոզիլիպոյի «Հետքեր» խորագրով ցուցահանդեսը։

«Հետքեր»-ը արվեստագետի արևմուտքից՝ արևելք, հյուսիսից՝ հարավ Իտալիայի և Հայաստանի միջև կատարած ճամփորդության նկարներով պատում է, որով փորձ է արվել գտնել դարեր շարունակ երկխոսության մեջ գտնվող երկու ժողովուրդների միջև կենդանի մշակութային հարաբերություններ և տարբերություններ։

Դեսպանն ընդգծել է, որ այս ցուցահանդեսը վկայում է հայ-իտալական հարաբերությունների խորության մասին․«Կա երեք տեսակի դիվանագիտություն՝ կառավարությունների միջև դիվանագիտություն, խորհրդարանական դիվանագիտություն և կա ժողովուրդների դիվանագիտություն, որն իրականացվում է ճամպրուկներով մարդկանց տեղափոխությունների շնորհիվ։ Անկախ այն պատճառներից, թե ինչու են մարդիկ մի վայրից տեղափոխվում այլ վայր բնակվելու, նրանք ժամանակի, պատմության ընթացքում միշտ թողնում են հետքեր։ Այդ հետքերից ծնվում են բույսեր, որոնք հետո վերածվում են մեծ ծառերի և տալիս պտուղներ»,-ասել է դեսպանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ցուցադրության համար և ողջունել միտքը, որով փորձ է արվել Իտալիայում գտնել հայկական հետքեր, իսկ Հայաստանում՝ իտալական։ Նախարարը նկատել է, որ եթե այդ ուղղությամբ փնտրտուքները շարունակվեն, ապա այդ կապի վերաբերյալ շատ այլ փաստեր ի հայտ կգան։

‼Նախարարը ևս ընդգծել է, որ ժողովուրդների միջև կապը շատ արժեքավոր է։

ℹՊատրիցիա Պոզիլիպոյի «Հետքեր» խորագրով ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 20-ը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդը

Արցախում կանցկացվեն կրակային պատրաստության պարապմունքներ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող․ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ…
Դիտել

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ…
Դիտել

Covid-19. Առոջացել է 1117 մարդ, արձանագրվել է 22 մահվան դեպք

Ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 201158 դեպք, որոնցից 180160-ն` առողջացած, 3697-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share