Գնել Սանոսյանը Իտալիայի դեսպանի հետ այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հրավերով այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան և դեսպանի ուղեկցությամբ դիտել Պատրիցիա Պոզիլիպոյի «Հետքեր» խորագրով ցուցահանդեսը։

«Հետքեր»-ը արվեստագետի արևմուտքից՝ արևելք, հյուսիսից՝ հարավ Իտալիայի և Հայաստանի միջև կատարած ճամփորդության նկարներով պատում է, որով փորձ է արվել գտնել դարեր շարունակ երկխոսության մեջ գտնվող երկու ժողովուրդների միջև կենդանի մշակութային հարաբերություններ և տարբերություններ։

Դեսպանն ընդգծել է, որ այս ցուցահանդեսը վկայում է հայ-իտալական հարաբերությունների խորության մասին․«Կա երեք տեսակի դիվանագիտություն՝ կառավարությունների միջև դիվանագիտություն, խորհրդարանական դիվանագիտություն և կա ժողովուրդների դիվանագիտություն, որն իրականացվում է ճամպրուկներով մարդկանց տեղափոխությունների շնորհիվ։ Անկախ այն պատճառներից, թե ինչու են մարդիկ մի վայրից տեղափոխվում այլ վայր բնակվելու, նրանք ժամանակի, պատմության ընթացքում միշտ թողնում են հետքեր։ Այդ հետքերից ծնվում են բույսեր, որոնք հետո վերածվում են մեծ ծառերի և տալիս պտուղներ»,-ասել է դեսպանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ցուցադրության համար և ողջունել միտքը, որով փորձ է արվել Իտալիայում գտնել հայկական հետքեր, իսկ Հայաստանում՝ իտալական։ Նախարարը նկատել է, որ եթե այդ ուղղությամբ փնտրտուքները շարունակվեն, ապա այդ կապի վերաբերյալ շատ այլ փաստեր ի հայտ կգան։

‼Նախարարը ևս ընդգծել է, որ ժողովուրդների միջև կապը շատ արժեքավոր է։

ℹՊատրիցիա Պոզիլիպոյի «Հետքեր» խորագրով ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 20-ը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդը

Արցախում կանցկացվեն կրակային պատրաստության պարապմունքներ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ…
Դիտել

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից տեղահանված ընտանիքներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին: Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր…
Դիտել

Զոհերի ճշգրտված թիվը 105 է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share