«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան թատրոնին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը կնպաստի նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

Ըստ հիմնավորումների, ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ։

«Գոյ» կենտրոնի վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբե¬րական բնույթ:

Գնահատելով և վերլուծելով նշված խնդիրների կարգավորման ուղիներն ու հավանական ժամանակացույցը՝ նպատակահարմար է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել և ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին («Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական բաժնի «Գոյ» փորձարարական բեմ):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ատեստավորման արդյունքում զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի

Հաջորդը

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և Կաշենի հանքավայրի ուղղությամբ. ՊԲ

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և  կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և…
Դիտել

Զանգվածային անկարգություններին մասնակցած անձը ձեռք է բերել և իրացրել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգությունների մասնակից…
Դիտել

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է…
Դիտել

«Ականջներիդ օղ արեք» ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այսօր Կասկադում տեղի ունեցած միջադեպին։ Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share