Գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։

Մայիսի 22-ին հանրապետության տարածքում այդ անապատների շրջաններից դիտվեց փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսք, որի արդյունքում հատկապես Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո երկինքը պատվեց փոշու ամպով և նկատվեց հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանում տեղի ունեցող իրադարձությունները կապված են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ․Սուրեն Սահակյան (տեսանյութ)

Հաջորդը

Խոշոր հրդեհ Մասիսում

Առնչվող նյութեր
Դիտել

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև

Օգոստոսի 21-26-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ…
Դիտել

Համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք…
Դիտել

Կալանավորվել է 44 օրյա պատերազմի ժամանակ հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share