Դատավորի 30 թափուր հաստիք կա, որը շատ մեծ թիվ է․ Նաիրի Գալստյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության մասին

Դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար դատական դեպարտամենտը ակտիվ քայլեր է ձեռնարկում դատավորների թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը։

«Դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար ներկայումս ակտիվորեն ուզում ենք համալրել թափուր հաստիքները, որ գոնե կիսեն դատական քննությունների բեռը։ Այս պահին ունենք դատավորի 315 հաստիք, համալրված են 285-ը։ Դատավորի 30 հաստիք թափուր է, որը շատ մեծ թիվ է։ Դրա համար արդեն ունենք օրենսդրական փոփոխությունների արդյունքում հատուկ կարգով քննությունների մասնակցություն։ Թեստային քննությունները մի փոքր բարդ են, բայց Արդարադատության ակադեմիայում սովորելը մոտ 8 ամիս կրճատվել է։ Դրա նպատակն է, որպեսզի շուտ համալրենք թափուր հաստիքները»,- ասաց Գալստյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Հաջորդը

Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենին

Առնչվող նյութեր
Դիտել

Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարող անձը ձերբակալվել է

Պարզվել է, որ Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը. վերջինս ձերբակալվել է։ Այս մասին…
Դիտել

ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի  ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական …
Դիտել

ՀՀ ՄԻՊ՝ Քրիստիննե Գրիգորյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել

Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: ՄԻՊ աշխատակազմից այս կապակցությամբ տեղեկացնում են.  «Մարդու…
Դիտել

ՍԴ նախագահն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

2022 թվականի մայիսի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share