Դպրոցում մաքրություն կատարելիս մայրն ընկել է 2-ամյա տղայի վրա. երեխան մահացել է

Երեկ, հուլիսի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Է․Թ․-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 12։00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։  

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։50-ի սահմաններում Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակում 38-ամյա Մ. Ս. -ն կանգնել է սեղանի վրա, որպեսզի մաքրության աշխատանքներ կատարի, սակայն սեղանը կոտրվել է և Մ. Ս. -ն կոտրված սեղանի բեկորների հետ միասին ընկել է Է. Թ. -ի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ 

Օրեր շարունակ բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի

Հաջորդը

Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. կա երկու վիրավոր

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի…
Դիտել

Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու հարցում. ԱՄՆ պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share