ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետի ուղեկցությամբ, հուլիսի 20-ին այցելել է երկրորդ բանակային զորամիավորում:

Ինչպես  հայտնում են ՊՆ-ից, Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամիավորման ենթակա զորամասերում, ծանոթացել թիկունքային ապահովման աշխատանքներին, զորքերի մարտական պատրաստության ընթացքին:

Սուրեն Պապիկյանը զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է անձնակազմի մարտունակության ամրապնդման, ենթակառուցվածքների արդիականացման և զորամասերի շենքային պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքներին:

Զորամասի հրամանատարը զեկուցել է առաջնագծում կատարված շինարարական և ամրաշինական աշխատանքների, անձնակազմի անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ առաջնագծի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները պատշաճ կերպով կուսումնասիրվեն և կլուծվեն:

Նախարարը զորամիավորման սպայակազմի և մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին, զինծառայողների սոցիալական ապահովությանն առնչվող ծրագրերին, հավաստիացնելով, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի հոգևոր առաջնորդը թվիթերյան գրառմամբ կրկնել է հայ-իրանական սահմանի փակման անհնարինության մասին հայտարարությունը

Հաջորդը

Դպրոցում մաքրություն կատարելիս մայրն ընկել է 2-ամյա տղայի վրա. երեխան մահացել է

Առնչվող նյութեր
Դիտել

«ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել կարգավորման գործընթացին». ՄԽ ամերիկացի համանախագահ

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերի…
Դիտել

Արցախում ռուսերենը դարձավ պաշտոնական լեզու

Արցախի ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին օրենքը։ Քվերակությանը մասկացել է 29 պատգամովոր։ 27…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share